Տեղադրեք պաշտոնական Gmail հավելվածը ձեր Android հեռախոսում կամ պլանշետում և օգտվեք Gmail-ի լավագույն առավելություններից, ինչպիսիք են հուսալի պաշտպանությունը, իրական ժամանակում ուղարկվող ծանուցումները, մեկից ավելի հաշիվների սպասարկումը և փոստում նամակների որոնումը։ Gmail-ը նաև հասանելի է Wear OS-ում, ինչը թույլ է տալիս արդյունավետ աշխատել և կառավարել նամակներն անմիջապես ժամացույցից։
Gmail հավելվածի միջոցով կարող եք՝ • Ավտոմատ արգելափակել սպամ, ֆիշինգ, վնասագիր և վտանգավոր հղումներ պարունակող մուտքային նամակների ավելի քան 99,9%-ը • Հետարկել նամակի ուղարկումը՝ անպատեհ սխալներից խուսափելու համար • Միացնել Google Chat-ը՝ այլ օգտատերերի հետ շփվելու, նախագծեր ստեղծելու և համատեղ աշխատելու համար • Ավելի արդյունավետ աշխատել խմբի անդամների հետ Սենյակներում՝ հատուկ տարածքում, որտեղ կարելի է կազմակերպել թիմային աշխատանք, թեմաներ և նախագծեր • Վայելել բարձր որակի տեսազանգեր Google Meet-ի միջոցով • Օգտագործել «Արագ պատասխան» գործառույթը՝ նամակագրության վրա քիչ ժամանակ ծախսելու համար • Անցում կատարել հաշիվների միջև • Հեշտությամբ կցել և փոխանցել ֆայլեր • Արագ տեղեկանալ նոր նամակների մասին՝ ծանուցումների կենտրոնի, նշանակների և կողպէկրանի ընտրանքների միջոցով • Արագ գտնել անհրաժեշտ նամակները ակնթարթային արդյունքների, մուտքագրելու ընթացքում հուշումների և քերականական ուղղումների օգնությամբ • Դասավորել փոստը, ջնջել նամակները, պիտակել և աստղանշել դրանք, հաղորդել սպամի մասին • Ձեռքով սահեցնելով՝ արխիվացնել/ջնջել նամակները՝ ձեր «Մուտքային» պանակը շատ արագ մաքրելու համար • Կարդալ նամակները շղթաներով նամակագրության տեսքով • Ավտոմատ լրացնել կոնտակտների անունները «Ինքնալրացում» գործառույթի օգնությամբ, եթե նրանց տվյալները կան ձեր հեռախոսում կամ Google Կոնտակտներում • Պատասխանել Google Oրացույցի հրավերներին անմիջապես հավելվածից • Ավելացնել Gmail լրացում և սալիկ Wear OS ժամացույցում՝ ձեր նամակների համառոտ ամփոփագիրը ստանալու համար
Gmail-ը, որը ներառված է Google Workspace-ում, կօգնի ձեզ և ձեր թիմի անդամներին հեշտությամբ շփվել միմյանց հետ, ստեղծել նախագծեր և միասին աշխատել դրանց վրա։ Դուք կարող եք՝ • Google Meet-ի կամ Google Chat-ի միջոցով շփվել ձեր աշխատակիցների հետ, ուղարկել հրավերներ Օրացույցում, ավելացնել գործողություններ ձեր առաջադրանքների ցուցակում և անել ավելին՝ անմիջապես Gmail-ում • Օգտվել խելացի գործառույթներից, ինչպիսիք են Արագ պատասխանները, Խելացի նամակագրումը, քերականական հուշումները և հիշեցումները, որոնք կօգնեն վերահսկել պարզ առաջադրանքները և արդյունավետ կերպով օգտագործել ժամանակը • Պաշտպանել ձեր տվյալները․ մեր մեքենայական ուսուցման մոդելներն արգելափակում են սպամ, ֆիշինգ և վնասագրեր պարունակող նամակների ավելի քան 99,9%-ը
Իմացեք ավելին Google Workspace-ի մասին՝ https://workspace.google.com/products/gmail/
Հետևեք մեզ սոցցանցերում՝ Twitter՝ https://twitter.com/googleworkspace Linkedin՝ https://www.linkedin.com/showcase/googleworkspace Ֆեյսբուք՝ https://www.facebook.com/googleworkspace/
Էլփոստի ծառայություն Google-ից
Վերջին թարմացումը՝
10 նոյ, 2026 թ.
Հաղորդակցում
Տվյալների պաշտպանություն
arrow_forward
Անվտանգությունը որոշվում է նրանով, թե ինչպես են մշակողները հավաքում և փոխանցում ձեր տվյալները։ Տվյալների գաղտնիության և անվտանգության ապահովումը կախված է հավելվածի օգտագործումից, օգտատիրոջ տարիքից և բնակության երկրից։ Այս տեղեկությունները տրամադրվել են մշակողի կողմից և ժամանակի ընթացքում կարող են թարմացվել։
Երրորդ կողմերին տվյալներ չեն փոխանցվում
Իմացեք ավելին, թե ինչպես են մշակողները հայտարարում տվյալների փոխանցման մասին
Այս հավելվածը կարող է հավաքել նշված տեսակի տվյալներ
Տեղադրություն, Անձնական տվյալներ ու ևս 10 տեսակի տվյալ
Տվյալները փոխանցվելիս գաղտնագրվում են
Դուք կարող եք այս տվյալները ջնջելու հարցում ուղարկել
Անվտանգությունը ստուգվում է անկախ փորձագետների կողմից
Դիտել մանրամասները
Գնահատականներ և կարծիքներ
phone_androidՀեռախոս
watchԺամացույց
laptopԱշխատասեղան
tablet_androidՊլանշետ
4,5
13,9 մլն կարծիք
5
4
3
2
1
Hrayr Hakobyan
Նշել որպես անպատշաճ
28 օգոստոսի, 2026 թ.
It's yandex works very BAD.plz fix it😑
Manvel Jzhmachyan
Նշել որպես անպատշաճ
15 մայիսի, 2026 թ.
Շատ լավ հավելված է։
1 օգտատեր նշել է կարծիքը որպես օգտակար
Ervand
Նշել որպես անպատշաճ
19 սեպտեմբերի, 2025 թ.
լավնր
Ինչ նոր բան կա
Gmail-ը, որը ներառված է Google Workspace-ում, կօգնի ձեզ կենտրոնանալ կարևոր աշխատանքի վրա։ Դուք կարող եք բարձր պաշտպանություն ունեցող նամակագրություն վարել, զրուցել օգտատերերի հետ, կազմակերպել թիմային աշխատանքներ տարածքներում և կատարել ձայնային զանգեր ու տեսազանգեր։